«Դիլիջանի «արու» համայնքապետը քաղաքում 972.2քմ հողամասն օտարել է 6,6 միլիոն դրամով»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը խոսքերով պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ իսկական կոռուպցիան իր թիմակիցների, իշխանավորների մեջ է։ Դրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, այժմ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ Վերջինս իր անձնական գործում սեռի վերաբերյալ գրառել է՝ «արու»։ Ինչպես տեղեկանում եմ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակը 5715․0քմ սպասարկման հողամասով պատկանում է «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությանը: Վերջինիս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972.2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 801-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 972․2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |