«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «19.11.2024 - ուժի մեջ մտավ Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինը։
21.11.2024 - Ռուսաստանը առաջին անգամ կիրառեց Օրեշնիկ գերձայնային բալիստիկ հրթիռը։
25.11.2024 - ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելեց Աֆղանստան։
27.11.2024 - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Ղազախստան։
28.11.2024 - ՀԱՊԿ գագաթնաժողով Ղազախստանում։
28.11.2024 - ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ ՌԴ միջուկային նոր դոկտրինի համաձայն ՌԴ միջուկային անձրևանոցը տարածվում է, առաջին հերթին, ՀԱՊԿ անդամների վրա։
29.11.2024 - ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը չհայտարարված այցով մեկնեց Հյուսիսային Կորեա։
Ինչի՞ հետ են կապված Ռուսաստանի այս քայլերը վերջին 10 օրվա ընթացքում։
Ռուսաստանը փորձում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ եթե կանխել չհաջողվի, ապա գոնե այնպես անի, որ համաշխարհային պատերազմը չհասնի Ռուսաստանին և իր դաշնակիցներին»։