Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Իշխանությունների նախաձեռնած հերթական շոուն է»․ Բագրատ Միկոյան

14:12, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
«Իշխանությունների նախաձեռնած հերթական շոուն է»․ Բագրատ Միկոյան

«Դատերին հաճախ չեմ գնում, երեկ, հետաքրքրասիրությունից դրդված, փորձեցի ներկա գտնվել նիստին՝ հասկանալու՝ ինչ են ուզում էդ մարդիկ։ Իմ՝ առնվազն երեք բարձրագույն կրթությամբ, չհասկացա՝ իրենց ուզածն ինչ է։ Իշխանությունների կողմից նախաձեռնված հերթական շոու, որն ուղեկցվել է դատական բազմաթիվ խախտումներով ու եկել է մի ատյան, որ վերջնական խախտումը կատարվի, հոդվածի վերնագիրը փոխվի»,- «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի մասին խոսելիս՝ «5-րդ ալիքի» եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։ «Պարզաբանեմ․ տարիներ շարունակ նախագահ Քոչարյանի վրա եղել է հարուցված 300.1 տխրահռչակ հոդվածը, որը ճանաչվել է հակասահմանադրական։ Ճանաչվելու օրվանից սկսած՝ նախաձեռնվել է պրոցես, որ նոր հոդված կարողանան դնել։ Դատախազությունը դիմել է ՍԴ, նստել, որոշել են, որ կարելի է փոխել հոդվածը»,- նշել է նա։ Միկոյանի խոսքով՝ նախկին քրգործն ամբողջությամբ մնում է նույնը, պարզապես վերնագիրը փոխվում է․ «Աբսուրդի թատրոն է»,- հավելել է բանախոսը։

Բագրատ Միկոյանի հարցազրույցը
1351 | 0
Facebook