«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իշխանությունները հասել են իրենց վերջին հանգրվանին, տեղ չունեն ո՛չ փախուստի, ո՛չ պատասխանատվությունից խուսափելու։ «Ամբողջությամբ լծված ենք այդ առաքելությունն իրականացնելու, մեր միասնական ջանքերով հաստատելու մեր գոյության իրավունքը, պատվով առաջ գնալու․․․ Մեզնից ակնկալում են՝ ի վերջո ե՞րբ է փողոցը, հրապարակը ակտիվ գործողությունների մեջ մտնելու։ Կմտնի, շատ շուտով։ Մանրակրկիտ կերպով գործում ու աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ուրախ եմ, որ այս ընթացքում բոլոր իմաստներով, զանազան խմբեր իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցություն ունենալու այս նվիրական գործին»,- նշել է նա։