Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: 2024 թվականի նոյեմբերի 29-ին դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն: Հայաստանի կողմից Միքայել Մինասյանի միջազգային որոնման պահանջը հանվեց, նրա անունը հանվեց Ինտերպոլի կողմից որոնվողների ցանկից, որպեսզի Սերժ Սարգսյանի փեսան կարողանա արտերկրում ազատ տեղաշարժվել; Որպեսզի դրանից հետո նրան Հայաստանում հեռակա դատեն։ Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին այս կերպ ձեռ են առնում»։