Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ գիշերվա ցույցերի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել։
Հաղորդվում է նաև, որ «ցուցարարների բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 10 աշխատակից»։ Նախարարությունը չի հայտնում, թե քանի ցուցարար է տուժել ոստիկանության բիրտ գործողությունների ժամանակ։
Երկու օրվա ընթացքում Թբիլիսիում բերման են ենթարկվել բողոքի ակցիայի շուրջ 150 մասնակիցներ։
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028-ի ավարտը դադարեցնելու հայտարարությունից հետո, երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են։