Ահաբեկչական խմբավորումները կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի արևմտյան թաղամասերի ավելի քան 40 տոկոսի նկատմամբ, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նախօրեին Al-Watan-ը տեսանյութ էր հրապարակել սիրիացի զինվորականի հետ, ով հայտարարել էր, որ սիրիական բանակը շարունակում է մնալ Հալեպի արևմտյան հատվածում, և ահաբեկիչների առանձին խմբեր ներթափանցել են մի շարք թաղամասեր։