«Հրապարակ»-ը գրում է․ «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է Նիկոլ Փաշինյանը և զեկույցով հանդես եկել` կադրային փոփոխությունների թեմայով։ Կուսակցության կենտրոնական գրասենյակում ՔՊ-ականները, տեսնելով դահլիճ մտնող Աղազարյանին, ուղղակի «կարկամել» են, հետո, շունչները պահած, սպասել Փաշինյանի ժամանելուն՝ մտածելով, որ «կինո է լինելու»։
Հիշեցնենք, որ Աղազարյանը շուրջ երկու շաբաթ է՝ չի կատարում Փաշինյանի անօրինական «խնդրանքը» և վայր չի դնում մանդատը։ Սակայն Փաշինյանը ժամանել է, նկատել Աղազարյանին, նույնպես անակնկալի է եկել, հետո քննարկման ընթացքում ցուցադրաբար նայել է Աղազարյանի կողմը և խոսքում ակնարկներ արել` նրան ուղղված, բայց ուղիղ ոչինչ չի ասել: Աղազարյանը մինչև վերջ մնացել է նիստին, չնայած` ելույթ չի ունեցել»։
Մանրամասները՝ թերթի համարում։