Նոյեմբերի 29-ին «Ռոսիա-1» ալիքի եթերում ցուցադրվել է «Ну-ка, все вместе!» երգի մրցույթի վեցերորդ սեզոնի եզրափակիչ մասը:
Շոուի հաղթող է ճանաչվել մոսկվայաբնակ 17-ամյա Էլեն Բադալյանը։ Նա ստացել է նախագծի արձանիկը, 5 միլիոն ռուբլի դրամական պարգև և վկայական՝ ռադիոկայաններից մեկի եթերում նոր երգի ձայնագրման և ռոտացիայի համար։
Սերգեյ Լազարևը հաստատել է, որ սա «Ну-ка, все вместе!»-ի իր վերջին սեզոնն էր, և նրան կտեսնենք միայն գալա համերգին, որը կցուցադրվի մեկ շաբաթից: