ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից լուսանկարներով․ «Ոչ, սա նկարչություն չէ: Սրանք բևեռային ստրատոսֆերային ամպեր են Իսլանդիայի վրա:
Սադափե ամպերը (բևեռային ստրատոսֆերային ամպեր) կոնդենսացիոն գոյացություններ են, որոնք ձևավորվում են ստորին ստրատոսֆերայում (մթնոլորտի 15-50կմ բարձրություններում) ձմեռ-գարուն ժամանակահատվածում, հիմնականում բևեռային լայնություններում՝ աննոմալ ցածր ջերմաստիճաններում (<-78°C)։ Այդ իսկ պատճառով սադափե ամպերը, սովորաբար կոչվում են բևեռային ստրատոսֆերային ամպեր»: