Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ինչպե՞ս է հնարավոր, որ դուք առանց տոկոսի 1 միլիոն դոլարի վարկ եք ստացել»․ հարց` Վահե Հովհաննիսյանին

21:12, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.
«Ինչպե՞ս է հնարավոր, որ դուք առանց տոկոսի 1 միլիոն դոլարի վարկ եք ստացել»․ հարց` Վահե Հովհաննիսյանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց շրջանառվող այն լուրերը, թե ինքը մեկ միլիոն դոլարի վարկ է ստացել առանց տոկոսադրույքի:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր՝ առանց տոկոսի նման մեծ գումարի վարկ ստանալ, նախարարը պատասխանեց. «Շատ հնարավոր է, չեմ մեկնաբանում, մենք պաշտոնական պարզաբանում տվել ենք, ես այդ ժամանակ պաշտոնյա չեմ եղել, դե որ նայեիք, կտեսնեիք․․․ Բացեք, հրապարակումները կարդացեք»:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել զրո տոկոսով։

«Շատ հնարավոր է»․ Վահե Հովհաննիսյանը՝ 1 մլն դոլար անտոկոս վարկ վերցնելու մասին
3168 | 1
Facebook