Թուրքիան ծայրաստիճան կարևորում է Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ խաղաղ բնակչությունը չի տուժի, ասվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցած չորեքշաբթի կառավարական բանակը մարտի մեջ է մտել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա գրոհած ահաբեկիչների դեմ։ Խախտելով դեէսկալացիայի համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող խմբավորումները (նախկինում հայտնի է որպես «Ջաբհաթ ալ-Նուսրա»), Հալեպի և Իդլիբի նահանգներում լայն ճակատով հարձակվել են բնակավայրերի և ռազմական դիրքերի վրա:
Սիրիայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ բանակը պատասխանել է գրոհին, ինչի արդյունքում ահաբեկիչները կորուստներ են կրել կենդանի ուժի և տեխնիկայի առումով։
«Թուրքիայի համար չափազանց կարևոր է, որ նոր և ավելի լուրջ անկայունություններ չառաջանան և խաղաղ բնակիչները չվնասվեն, մյուս կողմից՝ մենք ուշադիր հետևում ենք Թել Ռիֆաթում ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության և Թուրքիայի վրա հարձակումների թվի աճին», - ասվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։