ՔՊ-ական պատգամավորները, որոնք ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս ՔՊ խմբակցության նիստից, չեն բացահայտում, թե ինչ են քննարկում նիստի ընթացքում:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Փակ նիստ է, փակ նիստից չեն հայտնում որևէ մանրամասնություն»։
Նշենք, որ նիստին ներկա են Նիկոլ Փաշինյանը, ԵԿՄ նախագահը, ԲՏԱ նախարարը, Ֆինանսների նախարարը, ՏԿԵ նախարարը, ԱԽ քարտուղարը, ՊՎԾ ղեկավարը և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ամենայն հավանականությամբ, նիստին քննարկվելու է Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: