Ուկրաինան ՌԴ պաշտպանության նախարարություն է վերադարձրել զոհված 52 զինվորի, RBC-ին հայտնել է ռազմական գործողությունների հարցերով ՌԴ խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։ Ռուսաստանն իր հերթին վերադարձրել է 502 ուկրաինացի զինվորի դի։
Ուկրաինայում ռազմագերիների բուժման համակարգող շտաբը երախտագիտություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ փոխանակման հարցում աջակցության համար։ Շտաբը պարզաբանել է նաև, որ մահացածների մեծ մասը՝ 397 ուկրաինացի զինվոր, բերվել են Դոնեցկի ճակատից։
Վերջին անգամ կողմերը հայտնել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակման մասին նոյեմբերի 8-ին։ Այդ ժամանակ 563 դի է տեղափոխվել Ուկրաինա, 37-ը՝ Ռուսաստան։
Նոյեմբերի 27-ին The Economist-ը հայտնել է, որ առնվազն 60000-100000 ուկրաինացի զինվոր է սպանվել 2022 թվականի փետրվարին ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո՝ հիմնվելով հետախուզական գործակալությունների, պետական պաշտոնյաների և բաց աղբյուրների տվյալների վերլուծության վրա: Եվս 400000 ուկրաինացի զինվոր, ըստ ամսագրի, չափազանց ծանր վնասվածքներ են ստացել զինծառայությունը շարունակելու համար։