ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին մանդատը վայր դնելու հայտարարություն էր արել և դիմում ներկայացրել ԱԺ նախագահին։