««Հայաստան» համահայկական հիմնադրամում անկախ, արտասահմանյան աուդիտ է հարկավոր». Ոսկան Սարգսյան
00:06, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդում եմ, որ Հայաստանի բանկերից մեկը 100 միլիոն դրամ, մյուսը՝ 25 միլիոն դրամ է նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ըստ համացանցում տեղեկությունների՝ այդ հիմնադրամի հսկայական փողերը մսխվել են, դրանք ետ բերելու փոխարեն նոր միլիոններ եք նվիրում հիմնադրամին։ Սույն հիմնադրամում անկախ, արտասահմանյան աուդիտ է հարկավոր»։