Ընդդիմադիր ուժերն արդեն մտել են Հալեպ, հաղորդում են տեղական հանրային էջերը և հրապարակում համապատասխան տեսանյութեր։ Նրանց տվյալներով՝ առաջխաղացող ուժերը վերահսկողության տակ են վերցրել քաղաքի արևմտյան հատվածը։
Համացանցում կադրեր են տարածվում, թե ինչպես են ընդդիմադիր ուժերը մտնում քաղաք և քանդում Իրանի առաջնորդ Խամենեիի դիմանկարը:
Զանգվածային դասալքություններ են գրանցվել Ասադամետ զինյալների և Ասադի բանակի շրջանում: Քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի թաղամաս արդեն գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ։