ՆԳՆ նորանշանակ փոխնախարար Արմեն Ղազարյանը ԱԺ-ում արցախցիների ՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հարցով քննարկման ժամանակ նշեց, թե մինչև այսօր քանի բռնի տեղահանված է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն. «Նոյեմբերի 28-ի դրությամբ ունեցել ենք քաղաքացիություն ստանալու 6338 դիմում, և երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է 4394 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ: Այս պարագայում հաշվի չենք առնում անչափահասներին, որովհետև նրանք ծնողների քաղաքացիության ձեռքբերումից հետո օրենքի ուժով քաղաքացիությունը ձեռք են բերում միայն անձնագրավորման ճանապարհով և, անհրաժեշտ չէ հավելյալ քաղաքացիության ձեռքբերման գործընթաց անցնել»,- ասաց փոխնախարարը: