«Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև Մոսկվայում ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին նվիրված՝ դեկտեմբեր ամսին սպասվող միջոցառումների շրջանակներում»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով, չնայած հայտնի խնդրահարույց հարցերին, Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ և բազմակողմ երկխոսությունը։