Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է»․ Արա Պողոսյան

04:06, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
«Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պաղոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաև ու հատկապես պետական բարձրագույն պաշտոններում նշանակումների միջոցով։
     Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել` առանց բանակային ծառայության, դա նշանակում է ուղերձ ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել ու դա ոչ մի բացասական հետևանք չի ունենա քո ամբիցիաների վրա։
     Իսկ երբ պետական ամենացածր պաշտոնից սկսած պարտադիր պայման է դառնում զինվորական ծառայության առկայությունը, այդ պարագայում նաև ծառայության նկատմամբ է փոխվում վերաբերմունքը։
     Հ.Գ. Ինչպես ժողովուրդն է ասում, «ինչ ցանում ես, այն էլ հնձում ես»»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
2033 | 0
Facebook