Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Գլուխգովանությունը՝ ՔՊ-ում»․ Սևակ Հակոբյան

15:18, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.
«Գլուխգովանությունը՝ ՔՊ-ում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող․ խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ ««Ես հայրենասեր եմ», «Ես մեռել-հառնել եմ», «Ես լավ նախարար եմ», «Ես լավագույն գիտնականն եմ»․ աշխարհի լավագույնները՝ մեկ թիմում։

Համացանցը երկրորդ օրն է՝ ծաղրում է նախկին ՔՊ-ական, երիտասարդ դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը դատական մեկ նիստի ընթացքում բազմաթիվ անգամներ հարկ է համարել գոռգոռալ, որ ինքը ամենահայրենասերն է։

Թեև համացանցը քննարկում է նախկին ՔՊ-ականի գլուխգովանությունը, սակայն նշենք, որ այս իշխանական թիմում նա այդ առումով բացառիկ չէ։

Օրինակ վերջերս մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր ԱԺ-ում հատուկ ընդգծում, որ ինքը Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականն է, անմրցելի։

Մանասյանից առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր շեշտում, որ ինքը լավ նախարար է։

Դե իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ իրեն համեմատել է Հիսուսի հետ»։

«Գլուխգովանությունը՝ ՔՊ-ում»․ Սևակ Հակոբյան
Աղբյուրը` Սևակ Հակոբյան
1415 | 0
Facebook