Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Ռազմական գործողություններ՝ Հալեպում․ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

14:06, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.
Ռազմական գործողություններ՝ Հալեպում․ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Նոյեմբերի 27-ին սիրիական զինված խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի դեմ Հալեպի նահանգի արևմտյան հատվածում։

Ավելի ուշ հակամարտությանը միացել են նաև այլ կողմեր. Ռուսաստանը և Իրանը, որոնք աջակցում էին սիրիական կառավարական ուժերին, իսկ Թուրքիան՝ Ասադին ընդդիմացող խմբերին, որոնք վերահսկում էին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգը:

Հարձակումը գլխավորում է Հայաթ Թահրիր ալ-Շամը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևմուտքի մեծ մասը և ղեկավարվում է Ալ-Քաիդայի նախկին սիրիական մասնաճյուղի գրոհայինների կողմից:

CNN-ի կողմից վկայակոչված հայտարարության մեջ նրանք պնդում են, որ գրավել են 13 գյուղ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության Ուրմ ալ Սուղրա և Անջարա քաղաքները, 46-րդ բազան (վարչակարգի ամենամեծ բազան արևմտյան Հալեպում), ինչպես նաև կառավարական ուժերին պատկանող զենքեր և մեքենաներ:
     Սիրիական հակակառավարական խմբավորումների ջոկատները նոյեմբերի 29-ի գիշերը մարտերից հետո, մոտեցել են Հալեպի մատույցներին և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։
     Առավոտյան իսլամիստ ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի համալսարանի ուսանողական քաղաքը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ երկու ուսանող։

Այսօր արևմտյան Հալեպ ներխուժած «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զինյալների թվում մեծ թվով ուզբեկ վարձկաններ կան, հայտնում են սիրիական աղբյուրները։
     ՀՀ ԱԳՆ-ից «Սպուտիկ Արմենիա»-ին հայտնել են, որ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։

941 | 0
Facebook