Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է». «ՀայաՔվե»

17:54, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.
«Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։
     Տնտեսական աճը շատ ցածր է, նավթի հանույթը նվազում է, սոցիալական խնդիրները սրվում են։ Հաջորդ տարի Ադրբեջանն ստիպված է 7%-ով նվազեցնել իր պաշտպանական բյուջեն, 20%-ով նվազեցնել Արցախի օկուպացիայի վրա կատարվող ծախսերը։ Չորս տարում Ադրբեջանը մոտ 11 մլրդ դոլար է ծախսել Արցախի յուրացման վրա, բայց ընդամենը 8000 մարդ է կարողացել վերաբնակեցնել պաշտոնական տվյալներով, նրանցից շատերն էլ թղթի վրա են այնտեղ բնակվում, իրականում հեռանում են, ընդ որում` որքան ակտիվ մենք խոսենք վերադարձի մասին, այնքան շատ կհեռանան։
     •Ադրբեջանցի ժողովուրդը մոտ 15 000 զոհ է տվել Արցախի զավթման համար, բայց իրականում դրանով փաստացի բան չի շահել, այդ պատճառով էլ այնտեղ սրվում են սոցիալական և քաղաքական հակասությունները: Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ընդամենը 14% է կազմել, նույնիսկ լցոնմամբ 37% են նկարել, որն ակնհայտ հիասթափության նշան է։
     Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է, և եթե գոնե մի քանի տարի կարողանանք նրան դիմադրել, սեփական ժողովուրդը պատվանդանից վար կբերի և կսրբի նրան»:

Աղբյուրը` ՀայաՔվե
902 | 0
Facebook