«Մենք բոլորս արթնացանք բոլորովին նոր իրականության մեջ»,-ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Մենք լսեցինք պարոն Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը շահագրգռված չէ առաջիկա 4 տարում գնալ Եվրոմիությանն ինտեգրվելու ճանապարհով։ Իհարկե, սա չափազանց տխուր է... Անձամբ ինձ համար սա իսկապես սրտաճմլիկ է»,- ասել է Պավել Գերչինսկին՝ շարունակելով․ «Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, կսպասենք ձեզ։ Սա ձեր երկիրն է, դուք պետք է որոշեք, թե որտեղ եք ուզում լինել»:
Հիշեցնենք, որ Կոբախիձեի հայտարարությանը Թբիլիսիում հաջորդել են ընդդիմության զանգվածային ակցիաները, որոնք ցրելու համար ամբողջ գիշեր հատուկջոկատայինները բիրտ ուժ, ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են կիրառել։