Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Թբիլիսիի կենտրոնում վերականգնվել է երթևեկությունը։ Կեսգիշերն անց հատուկջոկատայինները սկսել են բռնի ուժով ցրել ընդդիմադիրների ցույցը, որը մինչև 2028 թ․ ավարտը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ կառավարության որոշման դեմ էր։
Խորհրդարանում առավոտյան անվտանգության «կարմիր մակարդակ» է հայտարարվել։
Շենքի մուտքը, նույնիսկ մշտական աշխատողների համար, կատարվում է միայն խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի կողմից անձամբ հաստատված ցուցակների հիման վրա։
Քիչ առաջ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ այս գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել, ՆԳՆ 32 աշխատակից է վիրավորվել։
Տուժած ցուցարարների մասին տեղեկություն չի հաղորդվում։