ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Էս նկարը երեկ նկարել եմ երևանյան դպրոցներից մեկի միջանցքի պատից: Լուսանկարում հստակ երևում է, թե ով է պատկերված, ուղղակի մի քանի տրամաբանական հարցերի շղթա է առաջանում:
Նիկոլը ԿԳՄՍ-ին պարտադրում է հանրակրթական դպրոցների պատերից հեռացնել հայ մեծերի, պետական, ռազմական, ազգային հերոսների նկարները, բայց, չգիտես ինչու, (այսինքն լավ էլ գիտենք) դպրոցի միջանցքում հայտնվում են նման պաստառներ:
Ողբերգությունն այնքան այն չէ, որ ԿԳՄՍ-ն դպրոցների առաջ նման պահանջ է դնում, թուրքական նարատիվ կրողից ու Նժդեհին «ֆաշիստ» համարողից այլ բան սպասել չէր էլ կարելի, ավելի սարսափելին այն է, որ այդ հրամանը գլխիկոր կատարում են գրեթե բոլոր տնօրենները ու պատերից հեռացնում ազգային արժեքները:
Եթե չճանաչեցիք, ասեմ, որ նկարում պատկերված անձնավորությունն Արցախյան գոյամարտը և Եռաբլուրը «հանուն ոչինչի» համար պայքար համարողն ու մեհրիբանին Արցախ գրկաբաց հրավիրողն է»: