Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է այս գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ 43 մարդու բերման ենթարկելու փաստը։
Վրաստանի ՆԳՆ 32 աշխատակից վիրավորվել է, նրանցից 13-ին վիրահատական միջամտություն է պահանջվել։ Ոստիկանության մեկ աշխատակից շարունակում է հոսպիտալացված մնալ, ասվում է վարչության հաղորդագրության մեջ։
Տուժած ցուցարարների մասին տեղեկություն չի հաղորդվում, միայն լրագրողների մասով, որոնք առնվազն 15-ն էին։
Ամբողջ գիշեր Թբիլիսիսում շարունակվել են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև, ցույցերը ցրելու համար ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, ջրցան մեքենա։
Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից մինչև 2028 թվականը, հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հայտարարությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել խորհրդարանի շենքի, Թբիլիսիում «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակների մոտ, Բաթումիի Եվրոպայի հրապարակում, ինչպես նաև Քութայիսիում և Զուգդիդիում։