Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Վաճառքը արել են, հիմա էլ ազատագրողներին պետք է փորձեն ոչնչացնել». Արա Վարդանյան

10:18, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.
«Վաճառքը արել են, հիմա էլ ազատագրողներին պետք է փորձեն ոչնչացնել». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ կարճ...
     Երևի մոռացել եք, որ 2008 թվականի մարտի 2-ին Լևոն Տեր Պետրոսյանը հեռախոսով խոսում էր Ալիկ Արզումանյանի հետ և ասում, որ ամեն ինչ շատ լավ է։ Կրնկնում եմ` շատ լավ։
     Թե ինչն էր լավ շատ քչերը հասկացան։ Իսկ «լավը» այն էր, որ Հայաստանի պետականության տակ ռումբ դրվեց, «լավը» այն էր, որ կարելի էր բոլորով տաս զոհերին Նախագահ Քոչարյանի վրա գցել, «լավը» այն էր, որ ինչի համար գումար էին ստացել, կատարել էին...
     Հոկտեմբերի 27-ով սկիզբ դրվեց Արցախի հանձնմանը, մարտի 1-ին պրոցեսը շարունակվեց և 2018-ին «թավշյա» իշխանազավթմամբ ավարտվեց։ Երեք դեպքում էլ պատվիրատուները նույնն էին, կատարողները որոշ փոփոխություններով ևս։ նաիրի հունանյանին գտան արժանի և ոչնչով չզիջող փոխարինող` նիկոլին։
     Կարծում եմ, այսօր էլ եթե գաղտնալսեն Լևոն Տեր Պետրոսյանի և Ալիկ Արզումանյանի խոսակցությունը կրկին կլսենք նույնը` ամեն ինչ շատ լավ է...
     Մարտի մեկի իրական պատասխանատուները պետք է պատժվեն, ոչ միայն հենց այդ օրերի համար, այլ նաև օտար պետությունների շահերը սպասարկելու և Արցախը դեռևս այն ժամանակ վաճառելուն պատրաստ լինելու համար։
     Վաճառքը արել են, հիմա էլ ազատագրողներին պետք է փորձեն ոչնչացնեն։ Եթե մենք դա թույլ տանք, ապա իրոք որ պետություն ունենալուն արժանի չենք...»:

Աղբյուրը` Արա Վարդանյան
2502 | 0
Facebook