Թբիլիսիում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր ու տեխնիկա է կենտրոնացրել։ Ցուցարարներին է միացել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Դուք ո՞ւմ եք ծառայում»,- դիմելով ուժայիններին՝ ասաց նա։
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028թ․ վերջ։
Հանրահավաքի մասնակիցներն ասում են՝ չեն պատրաստվում ցրվել։