Թբիլիսիում իրավիճակը լարված է․ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարները վանկարկում են «ռուսնե՛ր, ստրուկնե՛ր»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է ընդդիմության ցույցին։
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028թ․ վերջ։