ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն անմեղսունակությունը որտեղ է.
Շիրակի մարզպետին նկատողություն է անում ու հարցնում. «Վահրամաբերդի բնակիչները էլ դարդ չունեին,որ գնացել դասասենյակ էիք անվանակոչում, ես գնալու եմ տեսնեմ, թե էդ ինչ եք արել, որ ...»։ Ու էսպիսի լիքը զավեշտալի մտքեր:
Հարց. բա երկիրը էլ դարդ չունի՞, որ վերածել ես հեծանվաարշավի, ջազային համերգ գովազդելու, «ցնցուղ ու բռնակ» ակցիայի և այլն, ի՞նչ կապիկություն դու ես անում, էն էլ քո նշանակածներն են կրկնում: Քեզ հայելու մեջ ես տեսել ու զզվե՞լ:
Գոնե ամոթ ունեցեք էդ ամեն ինչը կուլիսներում խոսեք»: