«Դիմում եմ գրել ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին ու դուրս եմ եկել կուսակցության շարքերից»,- ֆեսբուքյան եթերում հայտարարել է դերասան Գնել Սարգսյանը։ «Ամենայն հարգանքով վարչապետի հանդեպ, սատարել և սատարում եմ նրան, սատարել և սատարելու եմ թիմին, պարզապես կուսակցական պարտավորություններ այլևս չեմ ցանկանում կրել ու չեմ ցանկանում կուսակցական պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ»,- հավելել է նա։