Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ հասկանալ՝ հայ ժողովրդի մեջ գեթ մեկ մարդ մնացե՞լ է, որը հավատում է, որ Ռուսաստանը եղել է ու կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, իսկ Պուտինը եղել է ու կարող է լինել հայամետ ղեկավար։ Էլ մարդ կա՞, որ չի տեսնում Խորհրդային Միության «հիմնադիր» երկու բռնապետների՝ լենին-ստալինի հակահայկական որոշումների ու գործարքների ու Պուտինի հակահայկական / հակաարցախյան որոշումների ու գործարքների օրգանական կապը, ինչպես որ տարածաժամանակային օրգանական քիմիա կա դրանց հեղինակ մարդակեր դիկտատորների միջև»։