Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Չաղ Ռուստամը» կշարունակի մնալ կալանավորված՝ «Ֆազի» սպանության գործով

22:48, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Չաղ Ռուստամը» կշարունակի մնալ կալանավորված՝ «Ֆազի» սպանության գործով

Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, կշարունակի մնալ կալանավորված։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշել է երկարացնել Ստեփանյանի կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։

Պաշտպան Գեղամ Հակոբյանը, սակայն, գտնում է՝ խափանման միջոցի անհրաժեշտություն առհասարակ չկար։ Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ միջնորդել էին վերացնել խափանման միջոցը, առավելագույնը՝ որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։

Դատարանը ևս երեք ամսով երկարացրել է նաև մյուս մեղադրյալի՝ Աշոտ Կուրեղյանի, կալանքի ժամկետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

1668 | 0
Facebook