«Մեդիահաբ»-ը կապ է հաստատել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է նախատեսում անել։
«Դեռևս չգիտեմ՝ ինչ պիտի անեմ։ Մտորումների մեջ եմ»,- ասել է Նազարյանը։
Նա նշել է, որ դեռևս չի խոսել գործընկեր պատգամավորների հետ, չգիտի էլ՝ կխոսի, թե ոչ։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա Գեղամ Նազարյանը նշել է՝ ցանկություն ունի խոսել նրա հետ։
Դիտարկմանը, որ խմբակցության նիստ է լինելու, արդյո՞ք ինքը չի զղջացել իր հայտարարության համար, և այդ մասին չի հայտնելու գործընկերներին, Գեղամ Նազարյանն արձագանքել է՝ ինչի՞ համար պիտի զղջա։
Լրագրողի արձագանքին՝ իր հայտարարության համար, որ ընդդիմությունն այս պահին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չունի, Նազարյանը կտրուկ է պատասխանել՝ ինքը նման բան չի ասել, սխալ է մեկնաբանվում իր խոսքը։
«Դուք լսե՞լ եք իմ խոսքը։ Գիտեք չէ՞՝ ես նման բան չեմ ասել։ Բոլորդ, այդ թվում՝ բոլոր, բոլորը, այդ հարցը տալիս են առանց ճշտելու՝ ես դա ասել եմ, թե՝ չէ։ Ես խորհուրդ եմ տալիս՝ դուք ճշտեք, ես նման բան ասել եմ, թե՝ չէ, հետո հարցրեք՝ փոշմանել եմ, թե՝ չէ»,- նշել է նա։
Թեև նրա այդ հայտարարությունը լսել ենք, սակայն, եթե անգամ մենք՝ որպես լրատվամիջոց չենք լսել, կամ լսելուց հետո սխալ ենք ընկալել, ապա ի՞նչ կասի իր ընդդիմադիր գործընկերներին, որոնք, փաստացի, ընկալել են այնպես, ինչպես մենք․ լրագրողի այս հարցին Գեղամ Նազարյանն արձագանքել է՝ ասելով․ «Էդ իրենց պրոբլեմն ա, իմ պրոբլեմը չի։ Մեծ պրոբլեմ կա էս երկրում․ առանց լսելու մարդիկ եզրահանգումներ են անում, որոշումներ են կայացնում։ Տենց ոնց կլինի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։