Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին»․ Սալոմե Զուրաբիշվիլի

21:48, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին»․ Սալոմե Զուրաբիշվիլի

Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ «Վրաստանը մինչև 2028թ․ վերջ հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից» հայտարարությանը:

Ըստ նախագահի՝ նրանք, ովքեր նախկինում կասկածներ ունեին «Վրացական երազանք»-ի դիրքորոշման վերաբերյալ, այսօր այդ բոլոր կասկածները հաստատվեցին:

«Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը հայտարարել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ սեփական ժողովրդի, իր անցյալի ու ապագայի, մեր ապագայի դեմ, քանի որ այդ ճանապարհին չկա Վրաստանի պետականություն, չկա անկախություն, չկա ապագա, բացի Ռուսաստանից»,- aliq.ge-ի փոխանցմամբ, նշել է Զուրաբիշվիլին։

1593 | 0
Facebook