Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ի՞նչ պետք է անի դատավոր Սարգիս Պետրոսյանը, եթե ուզում է երևալ անաչառ․ այս գործը, ինչպես երկրորդ նախագահն ասաց, օրինական ճանապարհով չի կարող ունենալ շարունակություն։ Դատավորն ընդամենը կարող է իր նախկին, թե ներկա ու ընդհանրապես կուսակից վերնախավին, իր ասած՝ «անաչառ դիտորդներին», որ հրահրում են արագ-արագ քննել-վճիռ ստանալ, օրենքների բռնաբարությամբ, եթե էդքան «դուխ» ունի, կարող է հաջորդ անգամ երբ իրեն դիմեն, ասի՝ հարգելի՛ կառավարություն, 6 տարի դատարանններում ու քննչականներում մաշվող էս աբսուրդ գործը իմ վարույթից վերցրեք, տարեք կառավարության նիստերի օրակարգ մտցրեք։ Դուք, մեկ է, չունեք խնդիր օրենքը խախտելու հետ, կարողանում եք հիմնի տեքստն էլ փոխել, անկախության հռչակագիրն էլ փոխել, երկրի սահմաններն էլ փոխել։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը տարեք-կառավարության նիստի օրակարգ մտցրեք ու վճիռը կայացրեք էնտեղ։
Էդ որ ասում ես՝ «անաչառ դիտորդը» արագացված դատական պրոցես է սպասում, առաջարկում եմ էս ճանապարհով գնաս, էս անգամ էլ դու ՍՄՍ գրես էդ «անաչառ դիտորդին»։ Չէ՞ որ ՔՊ-ն համարում ա, որ ինքը հանրությունն է, անաչառ դիտորդն է, ժողովուրդն է, էս է, էն է։ Դուք մեռաք ժողովրդի անունից խոսելով ու սրիկայություն անելով»։