Եվրոխորհրդարանը հայտարարել է, որ զգալի խախտումների պատճառով Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է կրկին անցկացվեն՝ միջազգային վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում է Եվրոխորհրդարանի մամուլի ծառայությունը։
Այսօր Եվրոխորհրդարանը 444 ձայնով բանաձև է ընդունել, որով դատապարտել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ դրանք եղել են ոչ ազատ, ոչ արդար և որ դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող «Վրացական երազանք»-ը։