«Վրաստանը մինչև 2028թ․ վերջ հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից»․ Կոբախիձե
19:00, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ երկիրը մինչև 2028 թվականի ավարտը հրաժարվում է Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից։ «Բացի այդ, մինչև 2028-ի վերջ մենք հրաժարվում ենք Եվրոմիության ցանկացած բյուջետային դրամաշնորհից»,- վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է նա։