Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չպետք է Ղարաբաղում կռվեր Հայաստանի համար, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել, այս մասին Աստանայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը։
«Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի»,- հավելել է նա։