Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանը չի հայտարարել դուրս գալու մասին, համենայնդեպս, դեռ չի հայտարարել։ Ասել է, որ դադար է վերցնում, բայց, միևնույն ժամանակ, պաշտպանում է բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվում են մեր այսօրվա հանդիպման ժամանակ։ Եթե դա այդպես է, ապա հավանականություն կա, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք աշխատանքի՝ այս կազմակերպության շրջանակներում»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Պուտինը։