Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Որպես թեկնածու անհրաժեշտ է ինքնառաջադրվել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրու նախնական ընտրությունների մասին

17:30, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Որպես թեկնածու անհրաժեշտ է ինքնառաջադրվել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրու նախնական ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել info@civilcontract.am էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով: Ինքնառաջադրման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հասկանալիորեն Վարչության որոշմամբ թեկնածուները կարող են և՛ գրանցվել, և՛ չգրանցվել, այդ թվում քաղաքական հայեցողությամբ»:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
1194 | 1
Facebook