«Մոտակա օրերին քննարկելու ենք այդ հարցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությանը և հարցին՝ «ճիշտ է, որ մանդատը դնի՞, թե՞ խմբակցությունից դուրս գա»։
«Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի անդամներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, ի վիճակի է լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,- լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը։