Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ադրբեջանում Լեհաստանի գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ

16:30, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
Ադրբեջանում Լեհաստանի գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն։ Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է արտահայտվել այն բանի համար, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և հանդիպել ՀՀ-ում ԵՄ առաքելության դդիտորդների հետ։

Բաքվից հայտարարում են, թե այս քայլը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են «Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»։

992 | 1
Facebook