«Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը»,-Ղազախստանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Ինչպես հայտնի է՝ Հայաստանը «պաուզայի» վրա է դրել ՀԱՊԿ-ի հետ աշխատանքները, ինչը բխում է ՀՀ քաղաքական ղեկավարության դիրքորոշումից։ Սակայն պետք է նշեմ, որ դա ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա չի կարող ազդեցություն ունենալ ոչ մի այլ երկիր կամ կազմակերպություն։ Հայաստանի դիրքորոշումը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, բայց Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը, և հուսով ենք, որ տեսանելի ապագայում մեր դաշնակիցը լիարժեք կվերադառնա ՀԱՊԿ»,- ասել է նա։