«Ռուսաստանի Դաշնությունն այսօր 10 անգամ ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած։ ՌԴ-ն սկսել է «Օրեշնիկ»-ի սերիական արտադրությունը։ Աշխարհում ռուսական «Օրեշնիկ»-ի նմանները չկան և շուտով չեն էլ հայտնվի։ Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են հայտնվել հենց «Օրեշնիկ»-ի թիրախում», - այսօր Ղազախստան կատարած պետական այցի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռազմական և տեխնիկական փորձագետների կարծիքով՝ այդ հրթիռների զանգվածային, խմբակային օգտագործման դեպքում հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ «Իհարկե, դա զանգվածային ոչնչացման զենք չէ», - ասել է Պուտինը։