Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել նոր կառավարության կազմին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ և վստահություն են հայտնել նրա առաջիկա չորս տարվա ծրագրին։
Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 84 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։
Վրաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Մակա Բոճորիշվիլին, պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանին, ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրին։
Խորհրդարանի նիստին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և չի մասնակցում նիստերին: