Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Հարգելի՛ դատավոր ջան, էդ զարթուցիչի երգը փոխեք». Ռուբեն Մելիքյան

15:36, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Հարգելի՛ դատավոր ջան, էդ զարթուցիչի երգը փոխեք». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի դատավոր «մարտի 1-ի» գործով շատ տարօրինակ դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ անգամ իր զարթուցիչը (բուդիլնիկը) Հայաստանի Հանրապետության օրհներգն է դրել։ Այն համատեքստում ասեց, որ ինքը շա՜տ մեծ հարգանք ունի պետական խորհրդանիշների հանդեպ։
     Որ հարգում է պետական խորհրդանիշները, դա լավ է, բան չունեմ ասելու։
     Բայց, հարգելի՛ դատավոր ջան, խնդրում եմ, էդ զարթուցիչի երգը փոխեք։ Սեփական փորձից եմ ասում, զարթուցիչ դրած երգից 1-2 շաբաթ հետո ուղղակի սկսում ես զզվել, սկսում ես նողկալ, մեկ-մեկ նույնիսկ ատել էդ անտեր երգը, որ հարամ է անում անուշ քունը։
     Վստահ եմ, որ բոլորի մոտ է էդպես։ Ուստի մի՛ արեք։ Փոխե՛ք։ Լուրջ եմ ասում»։

2312 | 0
Facebook