Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«Իսրայելի սպառնալիքների դեպքում Իրանը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի»․ Արաղչի

14:36, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
«Իսրայելի սպառնալիքների դեպքում Իրանը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի»․ Արաղչի

«Իրանն Իսրայելի հետ ուղղակի բախման չի ձգտում, սակայն պատրաստ կլինի պատասխանել իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու՝ հրեական պետության բոլոր սպառնալիքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

«Իսրայելական վարչակազմը գիտի մեր հնարավորությունները։ Նրանք գիտեն՝ ինչպես մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Բայց պետք է ընդգծեմ, որ ի տարբերություն իսրայելցիների՝ մենք տարածաշրջանում էսկալացման չենք ձգտում։ Իհարկե, մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի: Բայց մենք դա չենք ցանկանում, դա մեր ընտրությունը չէ։ Եթե իսրայելացիներն ընտրեն պատերազմի ուղին, ապա մենք լիովին պատրաստ կլինենք դրան», - մեջբերում է նրա խոսքը պորտուգալական Diário de Notícias պարբերականը:

Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն ամենից առաջ ընկած է ԱՄՆ-ի վրա: Նա ժխտել է այն գաղափարը, թե Իրանի դաշնակից «Հեզբոլլահ» շարժումը թուլացել է Լիբանանի հարավում երկու ամիս շարունակվող մարտական գործողություններից հետո:

«Եթե այն թուլացած լիներ, չեմ կարծում, թե Իսրայելը համաձայներ հրադադարի: Ակնհայտ է, որ «Հեզբոլլահ»-ը կարողացավ վերակազմավորվել և հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում՝ բախվելով իսրայելական ուժերի հետ», - նշել է նա՝ հավելելով, որ «Հեզբոլլահ»-ը խոշոր դերակատար է Լիբանանում:

1071 | 0
Facebook