Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Լուկաշենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը

14:24, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
Լուկաշենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը

Աստանայում իր աշխատանքն է սկսել ՀԱՊԿ անդամ երկրների բարձրագույն ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։
     Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում գագաթնաժողովին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նիստի ժամանակ մեկնաբանել է միջոցառմանը հայկական կողմի բացակայությունը՝ ասելով․ «Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում հանդիպմանը, ի դեպ, դա բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- նշել է Բելառուսի նախագահը։
     Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ նշելով, որ սովորաբար գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները խոսում են այբբենական կարգով՝ ելնելով երկրների անունների առաջին տառերից։ Այսպիսով, եթե գագաթնաժողովում ՀՀ վարչապետը ներկա լիներ լիներ, նա առաջինը կխոսեր։

7832 | 0
Facebook